Իսպանիայի առաջնության վերսկսումը սարերի հետևում չէ։ Արդեն հունիսի 11-ին Լա լիգան վերադառնալու է զարդարելու մեր ֆուտբոլային երեկոները։
«Ռեալը», ինչպես և Պրիմերայի մյուս թիմերը, շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը։ «Արքայական» ակումբի կազմում լավ մարզավիճակ է հավաքել Էդեն Ազարը։
El Chiringuito-ի լրագրող Էդու Ագիրեն հայտնում է, որ բելգիացու մարզավիճակով հիացած են նրա խաղընկերները։ «Ռեալի» հանդերձարանում խոսում են, որ Ազարը բոլորովին նոր մակարդակի ֆուտբոլ է ցուցադրում կոճի վնասվածքից ապաքինվելուց հետո։
«Ռեալը» հունիսի 14-ին տնային խաղում ուժերն է չափելու «Էյբարի» հետ։