Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի ներկայացուցիչ «Մասիսն» իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, որ էնիկեթ Օուրան, ով վարձակալության հիմունքներով էր հանդես գալիս «Մասիսում», վերադառնում է «Լոռի»:
Ակումբն ի սրտե շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին ու բազմաթիվ հաջողություններ մաղթել Բարձրագույն խմբի առաջնությունում: Հիշեցնենք, որ վերջերս «Լոռի» վերադարձավ Ուգոչուկվու Իվուն, որն էլ իր հերթին վարձավճարով հանդես էր գալիս «Փյունիկում»: