«Սևիլիայի» հարձակվող Սուսոն վնասել է կոճը և չի մասնակցել իր թիմի վերջին մարզմանը: Այս մասին տեղեկացնում է Estadio Deportivo-ն:
Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ չէ, բայց 26-ամյա իսպանացին, ամենայն հավանակնությամբ չի մասնակցի հունիսի 11-ին կայանալիք «Բետիսի» դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան որոշում էր կայացրել վերսկսել ազգային առաջնությունը, որը ընդհատվել էր մարտի կեսերին՝ համաճարակի պատճառով: Առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին, 28-րդ տուրի խաղով՝ «Սևիլիայի» և «Բետիսի» մասնակցությամբ: