«Ռեալի», «Ինտերի» ու Նիդերլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը կարծում է, որ կարիերայի ընթացքում ավելիին կարող էր հասնել։ Նրա խոսքով՝ ինքը կարող էր դառնալ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կամ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մակարդակի խաղացող։
«Կարող էի դառնալ ինչպես Մեսսին կամ Ռոնալդուն։ Բայց ուղղակի չէի ուզում։ Կյանքն էի վայելում, կարող էի մի շիշ գինի խմել։ Կրիշտիանուն ու Լեոն ուրիշ մարդիկ են․ նրանք շատ բան են զոհել հանուն իրենց նպատակին հասնելու։ Ես ոչնչի համար չեմ զղջում։ Հիանալի կարիերա եմ ունեցել։
Վերջին ժամանակներս զբաղվում էի երիտասարդ խաղացողներին կրթելով։Ինձ դուր է գալիս հետևել՝ ինչպես են աճում նրանք։ Ապագայում տեսնենք, թե ամեն ինչ ինչպես կդասավորվի։ Գուցե, մարզիչ կամ մենեջեր դառնամ»,- Սնեյդերի խոսքերն է փոխանցում լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։