ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան կարող է շարունակել կարիերան Անգլիայի առաջնությունում: Այս մասին հայտնում է Le10Sport-ը:
Աղբյուրի համաձայն, ՊՍԺ-ն չի նախատեսում երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, որը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը:
Հաղորդվում է, որ 35-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է «Էվերթոնը» և անձամբ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին: