Իտալական Բ սերիան ներկայացնող «Պորդենոնեի» կիսապաշտպան Թոմմասո Պոբեգան կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հայտնում է transfermarketweb.com-ը:
Աղբյուրի համաձայն, 20-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է «Միլանը»: Այնուամենայնիվ, «Ռոսոնները» խաղացողի համար ստիպված կլինեն պայքարեկ «Ֆիորենտինայի», «Տորինոյի», «Սամպդորիայի» ու «Ուդինեզեի» հետ: