«Ատլետիկոյի» ավագ Կոկեն COPE ռադիոկայանի եթերում ասել է, որ Չեմպիոնների լիգան ժամանակից շուտ ավարտելու դեպքում հաղթող պիտի ճանաչել մադրիդյան ակումբին։
«Երբ խոսում եմ ընկերներիս հետ, ասում եմ, որ «Ատլետիկոն» այս Չեմպիոնների լիգայի հաղթողն է։ Եթե մրցաշարը դադարեցվի, մենք պիտի դառնանք ՉԼ հաղթող։ Քանի որ մենք հաղթել ենք չեմպիոնին՝ ինչպես բռնցքամարտում»,- Կոկեի խոսքերն է փոխանցում AS-ը։
Մարտի 11-ին ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլը» հանդիպեց «Ատլետիկոյին»։ «Էնֆիլդում» կայացած խաղն ավարտվեց 3-2 հաշվով՝ հօգուտ հյուրերի։ Երկու խաղերի արդյունքով մադրիդցիները հաղթեցին 4-2 հաշվով ու դուրս եկան մրցաշարի քառորդ եզրափակիչ, իսկ ՉԼ գործող չեմպիոնը դուրս մնաց պայքարից։