«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատմել է, թե ինչ է ասել թիմին 2015 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Յուվենտուսի» դեմ խաղից առաջ։
«Խաղից առաջ խոսքս մի թեթև կատակով սկսեցի։ Նրանց ասացի, որ ամենավատը, որ կարող է լինել այդ օրը «Յուվենտուսի» խաղացող լինելն ու «Բարսելոնային» հանդիպելն է։ Խնդրեցի նրանց պատկերացնել՝ ինչ է նշանակում հսկել Սուարեսին, Նեյմարին, Մեսսիին, Ինյեստային, Բուսկետսին ու փորձել գոլ խփել Տեր Շտեգենին, գործել Մասկերանոյի կամ Պիկեի դեմ։
Դա փոքրիկ կատակ էր, բայց ես իսկապես պատկերացրի, որ մենք «Յուվենտուսն» ենք ու խոսում ենք «Բարսելոնայի» մասին»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
Այդ օրը «Բարսելոնան» 3-1 հաշվով հաղթեց «Յուվենտուսին» ու դարձավ ՉԼ հաղթող։ Կատալոնական ակումբի կազմում գոլերը հեղինակեցին Ռակիտիչը, Լուիս Սուարեսն ու Նեյմարը։