«Բրեշիայի» գլխավոր մարզիչ Դիեգո Լոպեսը խոսել է հարձակվող Մարիո Բալոտելիի պահվածքի մասին։
«Կյանքում կարևորը փաստերն են, ոչ թե խոսքերը։ Մեր մասին պատմում են արարքները, ոչ թե ասածները։ Այս դեպքում միայն մի ճշմարտություն կա․ թիմը մի ճանապարհով էր գնում, Մարիոն՝ այլ։ Կարծում էի՝ նա շատ բան կարող է ցույց տալ՝ հարազատ թիմում խաղալով։ Բայց Մարիոն ավելին պիտի աներ, շատ ավելին։
Փստերն այսպիսին են։ Հիասթափվելը նորմալ է։ Ես նրա վրա շատ ուժ ու ժամանակ եմ ծախսել։ Մարիոն մենակ էր մարզվում, որովհետև թիմակիցները որոշել էին այլ ճանապարհով գնալ։ Դա արդարացի էր։ Մարիոն կարանտինի ժամանակ նույնիսկ օնլայն-կոնֆերանսին չմասնակցեց։ Նույնիսկ, եթե ասում է, թե իրեն լավ է զգում, լեզու չի գտնում թիմակիցների հետ»,- Լոպեսի խոսքերն է փոխանցում Corriere della Sera-ն։