«Բավարիան» Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի՝ Լևերկուզենի «Բայերի» հետ խաղում (4:2) Բունդեսլիգայի արդյունավետության նոր ռեկորդ է սահմանել: Այս մասին հայտնում է Opta-ն:
«Բավարիան» դարձել է առաջին թիմը, որը մրցաշրջանի առաջին 30 խաղում 90 գոլ է խփել: Ընթացիկ մրցաշրջանում մյունխենցիների գոլերի տարբերությունը 90:30 է:
Հիշեցնենք՝ «Բավարիայի» կազմում գոլեր են հեղինակել Քինսգլի Կոմանը, Սերժ Գնաբրին, Լեոն Գորետցկան և Ռոբերտ Լևանդովսկին:
30 տուրից հետո «Բայերը», վաստակելով 56 միավոր, Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Բավարիան» 70 միավորով գլխավորում է այն: