«Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին կարիրան կարող է շարունակել անգլիական Պրեմիեր-լիգայի թիմերից մեկում, հայտնում է Tuttosport-ը:
Իտալացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալն» ու «Վուլվերհեմփթոնը»:
Ձմռանը հայտնի էր դարձել, որ իտալական ակումբը պատրաստ է վաճառել պաշտպանին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում և ֆուտբոլիստի վաճառքից 25-30 մլն եվրո ստանալ: Թուրինցիները չեն պատրաստվում 25-ամյա ֆուտբոլիստին վարձակալության տրամադրել մեկ այլ թիմի, այլ ցանկանում են միանգամից գումար ստանալ:
Հաղորդվում էր նաև, որ «Զենիթը» ևս հետաքրքրված է Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով և անգամ բանակցություններ է սկսել խաղացողի հետ՝ նրան նախնական 3 տարվա պայմանագիր, մրցաշրջանի համար 2.5 մլն եվրո աշխատավարձ և շռայլ պարգևավճարներ խոստանալով:
Այդուհանդերձ, «Զենիթի» գործադիր տնօրեն Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուգանիի տրանսֆերի վերաբերյալ շշուկներն անհիմն են: