«Ատլանտա Հոքսի» 43-ամյա հարձակվող Վինս Կարտերը ավարտեց կարիերան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ NBA-ը վերսկսելու է կանոնավոր առաջնության ընթացիկ խաղարկությունը 22 ակումբների ֆորմատով, որում չկար «Հոքսը»։ Այսպիսով, Կարտերը այլևս չի վերադառնա խաղահրապարակ NBA-ում։ Նա դեռևս 2019 թվականին էր հայտարարել, էր 2019/20 մրցաշրջանը վերջինն է լինելու նրա համար։
Կարտերը հանդես է եկել NBA-ում 1998 թվաանից։ Հանդես է եկել «Տորոնտոյում», «Նյու-Ջերսիում», «Օրլանդոյում», «Ֆենիքսում», «Դալլասում», «Մեմֆիսում», «Սակրամենտոյում» և «Ատլանտայում»։ Վինսը յոթ անգամ մասնակցել է NBA-ի բոլոր աստղերի խաղին։
ԱՄՆ-ի հավաքականի կազմում դարձել է 2000 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիդնեյում։
NBA-ում Կարտերը անցկացրել է 1347 հանդիպում։