«Վերդերի» կիսապաշտպան Միլոտ Ռաշիցան մոտ է «ՌԲ Լայպցիգ» տեղափոխվելուն, հայտնում է Bleacher Report-ի լրագրող Դին Ջոնսը:
Ըստ աղբյուրի, «ցուլերը» դիտարկում են կոսովացի ֆուտբոլիստնին որպես Տիմո Վերներին փոխարինող, ով թիմը կլքի առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Անգլիական ակումբները պայքարում են «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների տրանսֆերի համար: The Telegraph-ի հաղորդմամբ, Վերներին ձեռք բերելու մտքից հետ չի կանգնում Լոնդոնի «Չելսին»: Չնայած ֆուտբոլիստի՝ «Լիվերպուլ» տեղափոխվել ցանկությանը, «Չելսին» ամեն ինչ կանի գերմանացու տրանսֆերը ձեռք բերելու համար, իսկ «Լիվերպուլը» երկարաձգում է գործարքի հաստատումը: Հիշեցնենք, որ Վերներին հրաժարագնով ձեռք բերելու ժամկետը լրանում է հունիսի 15-ին. հրաժարագինը 55 մլն եվրո է:
Վերջերս տեղեկություն էր հայտնվել, որ բրեմենյան ակումբը Ռաշիցային գնահատել է 15 միլիոն եվրո: