«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը կարող է այլ ակումբ տեղափոխվել 18 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց, պնդում է TuttoJuve-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եվրոպական գրանդներից մի շարք ակումբներ հետաքրքրված են Խիմենեսով։ Նրանց թվում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Ռեալը», «Յուվենթուսը» և «Բարսելոնան»։
Մեքսիկացի հարձակվողը արդեն 2 տարի է, ինչ տպավորիչ խաղ է ցուցադրում «գայլերի» կազմում։
Ընթացիկ մրցաշրջանում Խիմենեսը մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։