Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաղորդել է, որ Ա Սերիայի ակումբները հանդիպման ընթացքում 5 փոխարինման հնարավորություն կստանան: Այս որոշումը կապված է կորոնավիրուսի համաճարակի հետ:
«Ֆուտբոլիստներն երկար դադարից հետո կարող են վնասվածքներ ստանալ: Դա է պատճառը, որ գնում ենք նման քայլի»,- ասված է ֆեդերացիայի պաշտոնական հայտարարության մեջ:
Թիմերը կարող են 3 փոխարինում կատարել խաղի ընթացում և 2 փոխարինում ՝ ընդմիջմանը:
Հիշեցնենք, որ Ա Սերիան վերսկսվելու է հունիսի 20-ին: