«Մագդեբուրգի» գերմանացի հարձակվող Մարիուս Բյուլտերը, ով այս մրցաշրջանում վարձավճարով էր հանդես գալիս Բունդեսլիգայի «Յունիոն Բեռլին» ակումբում, լիարժեք պայմանագիր է կնքել բեռլինյան թիմի հետ։
27-ամյա հարձակվողի համար բեռլինցիները կվճարեն 700 հազար եվրո։ Ֆուտբոլիստը Բունդեսլիգայի այս առաջնությունում անցկացրել է 27 հանդիպում և խփել է 7 գնդակ։
«Սպեցիայի» ձախ պաշտպան Տոմասո Աուջելոն, ով ևս վարձավճարով էր այս մրցաշրջանում հանդես գալիս «Սամպդորիայում», այսուհետ կշարունակի ներկայացնել Ա Սերիայի ակումբի գույները։
25-ամյա պաշտպանի տրանսֆերի դիմաց «Սամպդորիան» կվճարի 1,5 մլն եվրո։ Աուջելոն 6 հանդիպում է անցկացրել Ա Սերիայի այս մրցաշրջանում