«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան և ավագ Վենսան Կոմպանին 3 միլիոն եվրո է նվիրաբերել բելգիական «Անդերլեխտին», որտեղ նա ներկայումս հանդես է գալիս որպես խաղացող-մարզիչ: Համաձայն DH les Sport+-ի, բաժնետերերը ակումբի հաշվին կփոխանցեն ևս 14 միլիոն եվրո:
Միջոցները նախատեսված են ակումբին օգնելու համար կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած ճգնաժամում:
Ավելի վաղ Կոմպանին հրաժարվել էր «Մանչեսթեր Սիթիում» Խոսեպ Գվարդիոլայի օգնական դառնալուց: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ 34-ամյա ֆուտբոլիստը իր ապագան կապում է բրյուսելյան ակումբի հետ:
Կոմպանին «Անդերլեխտի» սան է, ով ակումբի կազմում հանդես է եկել 17 տարեկան հասակում: 2006-ին նա տեղափոխվեց «Համբուրգ» , իսկ երկու տարի անց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», որտեղից 2019-ին վերադարձավ հայրենիք:
Այս մրցաշրջանում Վենսանը մասնակցել է «Անդերլեխտի» 18 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ: