Իտալական «Լացիոյի» կիսապաշտպան Միլան Բադելը կարող է տեղափոխվել «Լոկոմոտիվ»: Այս մասին տեղեկացնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Մոսկովյան ակումբը 3.5 միլիոն եվրո կվճարի խորվաթ ֆուտբոլիստի համար:
Բադելը մինչև մրցաշրջանի ավարտը հանդես կգա «Ֆիորենտինայում», որից հետո «Լոկոմոտիվը» կգնի 31-ամյա կիսապաշտպանի ամբողջական տրանսֆերը:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 19 հանդիպման:
Հավելենք, որ «Լոկոմոտիվը» հետաքրքրված է նաև «Նապոլիի» կիսապաշտպան Ամին Յունեսի ծառայություններով: