«Լիվերպուլը» մտադիր է երկարաձգել պայմանագրերը դարպասապահ Ալիսոնի և պաշտպան Վիրջիլ վան Դայյի հետ՝ «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերներին ձեռք բերելու փորձից հրաժարվելուց հետո, հայտնում է The Independent-ը:
Աղբյուրի համաձայն, մերսիսայդցիները Վերների համար ավելի քան 53 միլիոն ֆունտ չեն կարող ծախսել՝ կորոնավիրուսի պանդեմիկաի և խաղերի դադարեցմամբ պայմանավորված ճգնաժամի պայմաններում: Հաղորդվում է, որ ակումբը մտադիր է գումարը ծախսել իր առաջատարների՝ Ալիսոնի և վան Դայկի պայմանագրերը երկաևաձգելու նպատակով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլն» այս պահին Բրիտանիայի ամենահայտնի ու ճանաչված ակումբն է՝ YouGov-FootballIndex-ի տվյալների համաձայն: