«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի 29-ամյա հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է ապագայի վերաբերյալ իր ծրագրերի մասին:
«Բարսայի» հետ Լա Լիգայի և Չեմպիոնների լիգայի հաղթելը իմ երազանքն ու նպատակն է: Եվ նրանցից հետո՝ նվաճել այն ամենը, ինչ կստացվի: Առջևում ևս մեկ աշխարհի առաջնություն է, ուստի իմ շրագրերում է նաև առաջիկայում կայանալիք աշխարհի գավաթը: Եվ հետո կարող եմ գնալ MLS:
Ես չգիտեմ, թե որ թիմում, բայց ես իսկապես ուզում եմ խաղալ այնտեղ: Իմ նպատակն է ավարտել կարիերաս ԱՄՆ-ում՝ ընդ որում կարողանալով լավ խաղ ցուցադրել, լինել թիմի կարևոր մաս և պայքարել տիտղոսի համար»,- մեջբերում է Գրիզմանին Latimes-ը: