«Բեշիքթաշը» տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տալիս՝ ինչպես թիմը հարգում ԱՄՆ-ում մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակը:
Ստամբուլյան թիմի ֆուտբոլիստները ծնկի են իջել տնային մարզադաշտի խոտածածկի հենց մեջտեղում՝ պատկերելով G և F տառերը:
«Մենք արդարության կողմնակիցն ենք: Սևամորթների կյանքը կարևոր է»,- ասվում է «Բեշիքթաշի» թվիթերի էջում կատարված գրառման մեջ:
George Floyd anısına… 🙏🏿#BlackLivesMatter pic.twitter.com/knYwiHLm0e
— Beşiktaş JK (@Besiktas) June 4, 2020
Եվս մեկ՝ «Սևեր + սպիտակներ =«Բեշիքթաշ» անունը կրող տեսանյութում ակումբը թվարկել է բոլոր այն անվանի ֆուտբոլիստներին, որոնք տարբեր տարիներին հանդես են եկել իրենց ակումբում: