Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան կարծիք է հայտնել ԱՊԼ-ի վերսկսման մասին, տեղեկացնում է Daily Star-ն:
«Բարդ իրավիճակ է: Գերմանիայում թիմերը միասին են մարզվում և հանդիպումներ անցկացնում, իսկ Ֆրանսիայում ՝ ֆուտբոլ չկա:
Մենք սպասում ենք պատկան մարմինների որոշմանը: Իհարկե, բոլորն էլ ցանկանում են խաղադաշտ վերադառնալ, բայց պետք է զգույշ լինել»,- ասել է Կեպան:
Հիշեցնենք, որ հրապարակվել է ԱՊԼ-ի առաջիկա երեք տուրերի օրացույցը: