Տհաճ միջադեպ է տեղի ունեցել «Բենֆիկայի» ֆուտբոլիստների հետ, ովքեր տուն էին վերադառնում Պորտուգալիայի առաջնության «Տոնդելա» դեմ խաղից հետո (0-0): Անհայտ անձինք հարձակվել են թիմի ավտոբուսի վրա և քարկոծել այն, որի արդյունքում երկու ֆուտբոլիստներ՝ Անդրեա Ժիվկովիչը և Յուլիան Վայգլը, կոտրված ապակիներից կտրվածքներ են ստացել:
Ըստ A Bola-ի, նույնիսկ ոստիկանությունը չի կարողացել կանգնեցրել երկրպագուներին: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 1:30-ի սահմաններում: Ժիվկովիչը և Վայգլը տեղափոխվել են հիվանդանոց:
Sou Portista, mas o que aconteceu no Benfica é uma vergonha para o nosso país. Acho que as pessoas levam o gosto por um clube demasiado a sério.
— StellaPolaris13 🇵🇹 (@SPolaris13) June 4, 2020
Vamos pôr o futebol português melhor, mesmo que seja uma missão impossível.#Benfica #benficaTondela pic.twitter.com/1T5bBcJEJo
Պորտուգալիայի լիգայի ղեկավարությունը պաշտոնական հայտարարություն է արել կատարվածի վերաբերյալ՝ դատապարտելով անհայտ անձանց արարքը: «Անթույլատրելի է, որ նման իրադարձությունները շարունակվեն տեղի ունենալ հասարակության մեջ: Նրանք ֆուտբոլասեր չեն, այլ հանցագործներ», — ասվում է հայտարարության մեջ:
«Բենֆիկայի» մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ հարձակում կատարողները դեռ չեն հայտնաբերվել, բայց խոստացել են, որ ակումբը կանի հնարավոր ամեն ինչ հանցագործներին հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: