Բրազիլիայի հավաքականի և «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսն ու «արքայական» ակումբի և «պենտակամպեոնների» պաշտպան Մարսելոն աջակցել են ռասիզմի դեմ պայքարը։
Բրազիլացիները լուսանկար են հրապարակել, որում սև շապիկով են։ Վրան գրված է․ «Վերջ ռասիզմին, վերջ բռնությանը»։
Մարսելոն լուսանկարի նկարագրության մեջ գրել է․ «Հավասարություն և Արդարություն»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Միացյալ Նահանգների Մինեոպոլիս քաղաքում ոստիկանը ծնկով խեղդել էր աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին։ Այս դեպքից հետո ողջ երկրում մասսայական բողոքի ցույցեր են ընդդեմ ռասիզմի։