«Նոայի» գլխավոր մարզիչ Վադիմ Բորեցը «Ալաշկերտի» դեմ խաղից հետո իր գոհունակությունն է հայտնել թիմի ցուցադրած բնավորության համար։ Նրա խոսքով՝ «Նոան» սկսել է հաղթել կարևոր խաղերում, ինչը շատ մեծ նշանակություն ունի։
«Ուզում եմ շնորհավորել թիմին լավ խաղի կապակցությամբ։ Բարդ խաղ էր։ Արդյունքի հետ կապված ճնշում կար մեզ վրա, քանի որ այն շատ կարևոր էր։
Մենք խաղում էինք որակապես շատ լավ թիմի հետ, որը ունի բազմաթիվ որակյալ ֆուտբոլիստներ։ Մենք բնավորություն ցույց տվեցինք։ Կարելի է ասել, որ սա խաղ էր մինչև առաջին գոլը։ Այսօր շատ կարևոր խաղ էր, ու այն պետք էր հաղթել։ Մենք կատարեցինք մեր առաջադրանքը»,-ասել է Բորեցը։
Մարզիչի խոսքով՝ թիմը նոր մակարդակի վրա է դուրս գալիս։
«Մենք նոր մակարդակի վրա ենք դուրս գալիս, հաղթում ենք կարևոր խաղերը, ինչը անչափ մեծ նշանակություն ունի։ Սա խոսում է այն մասին, որ թիմը հասունանում է ոչ միայն տեխնիկական, այլ նաև հոգեբանական առումով։
Ուզում եմ խոսել նաև պաշտպանության ցուցադրած լավ խաղի մասին։ Թույլ չտվեցին գոլ ընդունենք։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմին լավ խաղի ու արդյունքի համար»,-ասել է Բորեցը։