«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին։
«Սկզբից Պեպը տխուր էր։ Հիմա նա ամբողջությամբ աշխատանքի մեջ է։ Նայում ես նրան, իսկ նա ապրում է ֆուտբոլով։ Ես չգիտեմ, թե ինչպես է նա որոշումներ կայացնում, բայց նրա գործը հեշտ չէ։
Նրա մասին խոսում են՝ ասելով, որ նա ֆուտբոլային հանճար է։ Եթե հանճար է, ուրեմն հանճարը պետք է հենց այդպիսի տեսք ունենա։ Այնպիսի տպավորություն է, որ նա ամբողջությամբ ֆուտբոլի մեջ է»,-ասել է Զինչենկոն Արտյոմ Միլևսկիի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգան վերսկսվում է հունիսի 20-ին։