Երևանի ԲԿՄԱ-ն ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ նախաձեռնություն է սկսում քաղցկեղի դեմ պայքարում։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․
«ԲԿՄԱ-ն քաղցկեղի դեմ պայքարում City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ բարեգործական հիմնադրամի առաքելությանն իր աջակցությունը հայտնելու նպատակով սկսում է մի նոր նախաձեռնություն։
Վաճառքի են դուրս բերվում ԲԿՄԱ-ի տարբերանշանով պատվադրոշներ, որոնց վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամին։
Պատվադրոշի արժեքը 1500 դրամ է, այն կարող եք ձեռք բերել գրելով մեր էջին անձնական հաղորդագրությամբ կամ մեկնաբանությունների բաժնում։❤️Յուրաքանչյուրիս օգնությունը կարող է վճռորոշ լինել, ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԿՅԱՆՔԵՐ ՓՐԿԵԼ»։