«Չելսիի» կիսապաշտպան Մարիո Պաշալիչը, որը վարձավճարով հանդես էր գալիս «Ատալանտայի» կազմում, դարձել է իտալական ակումբի լիիրավ անդամ:
Իտալական թիմն ակտիվացրել է պայմանագրում առկա՝ ֆուտբոլիստին 15 մլն եվրո հրաժարագնով ձեռք բերելու կետը:
Հաղորդվում է, որ Պաշալիչի հետ համաձայնեցվել է 5 տարվա պայմանագիր:
Տեղեկացնենք, որ այս մրցաշրջանում անցկացրած 34 խաղում Պաշալիչը դարձել 7 գոլի հեղինակ: