Հայաստանի Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրի խաղային երկրորդ օրվա հանդիպումները կայացան այսօր՝ հունիսի 4-ին։
«Վանը» Չարենցավանի քաղաքային մարզադաշտում ընդունել էր «Դիլիջանին» ու ջախջախիչ՝ 5-1 հաշվով հաղթանակ տարավ։
ԲԿՄԱ-ն Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայում մրցում էր «Տորպեդոյի» հետ ու ոչ մի շանս չտվեց մրցակցին՝ 7 անպատասխան գնդակ ուղարկելով նրա դարպասը։
Գոլառատ ստացվեց երևանյան երկու թիմերի՝ «Փյունիկ 2»-ի ու «Ուրարտու 2»-ի խաղը․ վերջինս 4-3 հաշվով հաղթանակ տարավ։
Երևանյան մյուս թիմերը՝ «Լոկոմոտիվն» ու «Վեսթ Արմենիան» մեկական գնդակ ուղարկեցին միմյանց դարպասը։
«Արարատ-Արմենիա 2»-ը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ընդունել էր «Անիին» ու 9-2 հաշվով հաղթեց։