«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի մարզվել ընդհանուր խմբի հետ, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Արգենտինացին չի մարզվել ընդհանուր խմբի հետ, քանի որ մարզվել է անհատական ծրագրով։ Հաղորդվում է, որ արգենտինացու՝ ընդհանուր խմբի մարզումից բացակայելը կապված չէ վնասվածքի հետ։
Մեսսիի ֆիզիկական մարզավիճակը լավ է։ Մրցաշրջանի վերսկսումից հետո նա կարողանալու է խաղալ «Բարսելոնայի կազմում։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» մրցաշրջանը վերսկսում է հունիսի 11-ին «Մալյորկայի» դեմ արտագնա խաղով։