Il Corriere dello Sport-ը պնդում է, որ «Ռոմայի» պաշտպան Քրիս Սմոլինգը որոշել է մնալ Հռոմում:
Հիշեցնենք, որ խաղացողը հանդես է գալիս մայրաքաղաքի ակումբում վարձակալության հիմունքներով, խաղացողի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Ռոման» ցանկանում է ձեռք բերել պաշտպանի ամբողջական տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդից», բայց, հավանաբար, կողմերը չեն կարողանա համաձայնեցնել գործարքի պայմանները:
Այս կապակցությամբ հնարավոր է, որ «գայլերը» կրկին վարձակալեն Սմոլինգին, հայտնում է Gazzetta dello Sport-ը: