ՊՍԺ-ն հետաքրքրված է «Աթլետիկոյի» կիսապաշտպան Տոմաս Պարտիի ծառայություններով, հաղորդում է AS-ը։
26-ամյա ֆուտբոլիստը եվրոպական մի շարք թոփ ակումբների ուշադրության կենտրոնում է։ Գործող պայմանագրում Պարտիի հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո։
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Պարտիին, սակայն «Աթլետիկոն» մտադիր է երկարաձգել պայմանագիրը նրա հետ մինչև 2023 թվականը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տոմաս Պարտին կարող է ներառվել Դուգլաս Կոստայի տրանսֆերում՝ տեղափոխվելով «Յուվենթուս»։