Ֆրանսիական ՊՍժ-ի պաշտպան Տանգի Կուասին կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», տեղեկացնում է Le10sport-ը:
Մադրիդյան ակումբը գտնում է, որ 17-ամյա ֆուտբոլիստը կարող է դառնալ Սերխիո Ռամոսի ապագա փոխարինողը:
Այս ամռանը ֆրանսիացին ազատ գործակալի կարգավիճակ կստանա և «Ռեալ» մտադիր է օգտվել այդ իրավիճակից:
Լիգա 1-ի ավարտված առաջնությունում Կուասին մասնակցել է 6 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ: