ՖԱ «Արարատի» գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը և նրա օգնական Վիկտոր Լոսևը հեռացել են ակումբից։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-յան էջից։
Հայտարարության մեջ ասված է, որ Իգոր Կոլիվանովն ընտանեկան պատճառներով չի կարողանում վերադառնալ Հայաստան և շարունակել աշխատանքը։ Կորոնավիրուսի համավարկն ավելի է բարդացրել նրա՝ Հայաստան վերադարձը։
ՖԱ «Արարատի» ամբողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնել Կոլիվանովին և Լոսևին նվիրված աշխատանքի, ցուցաբերած մեծ պրոֆեսիոնալիզմի համար։ և հաջողություն մաղթել հետագա կարիերայի ընթացքում։