«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ասել է, որ իր թիմը պատրաստ է պայքարել «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ մտնելու համար:
«Այս մրցաշրջանում, ֆիզիկապես, մենք հազվադեպ ենք եղել մեր մարզավիճակի գագաթնակետում, բայց «Ռեալը», անշուշտ, մեզ թույլ չի տա հանգստանալ Լա Լիգայում: Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, մենք հնարավորություն ունենք ավելի հեռուն գնալ, և մենք ուզում ենք դրանից օգտվել:
Նոր ֆուտբոլն ակնհայտորեն այլ կլինի: Առանց երկրպագուների խաղն այնքան էլ գեղեցիկ չէ, բայց գնդակը նորից գլորվելու է խաղադաշտում, և սա այն է, ինչ մենք ուզում ենք»,- մեջբերում է դարպասապահին Football-italia-ն: