Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան հոգեբանական խնդիրներ ունի՝ կապված մեկուսացման մեջ գտնվելու և Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության վաղաժամկետ ավարտի պատճառով: Այս մասին գրել է GFNF պորտալը՝ Le Parisien թերթին հղումով:
Ինչպես նշված է հրապարակման մեջ, ՊՍԺ-ի բժիշկները նկատել են, որ խաղացողը սկսել է խնդիրներ ունենալ քնի հետ: Բժշկական ծառայությունը Դի Մարիայի մոտ հայտնաբերել է նաև դեպրեսիայի նշաններ:
Ֆուտբոլիստի վիճակի վերաբերյալ անհանգստություն է ցուցաբերում նաև իր ընտանիքը: Դի Մարիայի կնոջ խոսքով ՝ նա «սկսել է իրեն պահել զոմբիի պես»:
Ֆրանսիայի առաջնությունն ավարտվել է նախատեսվածից շուտ՝ կորոնավիրուսի վարակի համաճարակի պատճառով: 68 միավոր վաստակելով՝ ՊՍԺ-ն ճանաչվեց չեմպիոն: Փարիզցիների համար սա անընդմեջ երրորդ տիտղոսն է, իսկ վերջին ութ տարիներին`յոթերորդը: