«Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատին կարծիք է հայտնել թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հնարավոր տրանսֆերի մասին, տեղեկացնում է Ser cadena-ն:
«Լաուտարոն իրեն հարմարավետ է զգում «Ինտերում», բայց «Բարսելոնայի» առաջարկը մերժելը բարդ գործ է:
Ամեն ինչ կախված է նրա կամքից: Ցանկացած ֆուտբոլիստ երազում է խաղալ Մեսսիի կողքին: Չեմ կարծում, որ Մարտինեսը հրաժարվի այդ հնարավորությունից»,- ասել է Մորատին:
Հիշեցնենք, որ Մարտինեսը ժամանակին մերժել է «Ռեալին»: