Իսպանիայի առողջապահության ախարարությանարտակարգ իրավիճակների համակարգող Ֆերնանդո Սիմոնն ասել է, որ Իսպանիայի առողջապահության նախարարությունը քննարկում է ֆուտբոլասերներին տրիբունաներ վերադարձնելու հարցը: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Հունիսի 8-ին Իսպանիայի որոշ շրջաններում կսկսվի կարանտինի սահմանափակումների մեղմացման երրորդ փուլը: Սիմոնի խոսքով՝ այս շրջաններում, որոնք չեն ընդգրկում Մադրիդը և Բարսելոնան, երկրպագուներին թույլատրվում է մտնել մարզադաշտեր:
Մեկ օր առաջ այս հարցը քննարկվեց առցանց համաժողովի ընթացքում, որին մասնակցում էին Իսպանիայի սպորտի նախարարությունը և երկրի առողջապահության նախարարությունը: Այդ ժողովին մասնակցում էին մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում՝ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն և Մադիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն: Ըստ խաղացողների ՝ Իսպանիայում կարանտինի սահմանափակումները վերացնելուց հետո ցանկալի կլինի թույլատրել երկրպագուներին ներկա գտնվել տրիբունաներում ամբողջ երկրի սահմաններում:
Ավելի վաղ Իսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան որոշում էր կայացրել վերսկսել ազգային առաջնությունը, որը ընդհատվել էր մարտի կեսերին՝ համաճարակի պատճառով: Առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին, 28-րդ տուրի խաղով՝ «Սևիլիայի» և «Բետիսի» մասնակցությամբ: