Նիգերիացի հարձակվող Օդիոն Իգալոն մինչև 2021 թ-ի հունվար կշարունակի վարձավճարով հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում»: Հիշեցնենք, որ խաղացողի տրանսֆերային իրավունքները պատկանում են չինական «Շանհայ Շենհուային»: Վարձակալության նախկին ժամկետը սահմանված էր մինչև մայիսի 31-ը:
«Ես բարձրության վրա եմ: Պատրաստ եմ նոր մարտահրավերների: Վերջին օրերն ինձ համար ծանր էին, սակայն ամեն ինչ կարգավորվեց: Պայմանագիրն արդեն երկարաձգվել է, և ես պատրաստ եմ մի կողմ թողնել կողմնակի մտքերը: Ցանկանում եմ աշխատել, օգնել թիմին ու հաճույք ստանալ ֆուտբոլից:
Անհամբերությամբ սպասում եմ մրցաշրջանի վերսկսմանը: Առջևում ունենք 15-16 խաղ: Մենք ջանասիրաբար աշխատում ենք. վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի,-ասել է Իգալոն:
Հիշեցնենք, որ նիգերիացին «Յունայթեդի» կազմում անցկացրած 8 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ: