Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիաան հնարավար է վերադառնա «Բարսելոնա»:
Նելսոն Սեմեդուի՝ ակումբից հեռանալու խոսակցությունների ֆոնին, «Բարսան» ցանկանում է վերադարձնել Գարսիային:
Գարսիան կատալոնացի է և «Բարսելոնայի» սան: 2017 թ-ին տեղափոխվել է «Սիթիի» ակադեմիա, իսկ 2019 թ-ին՝ անգլիական գրանդի կազմում Պրեմիեր Լիգայի շրջանակում դուրս եկել խաղադաշտ:
«Սիթին» չի ցանկանում բաց թողնել խոստումնալից պաշտպանին, բայց կատալոնական ակումբը շարունակում է համառորեն պնդել: