«Բարսելոնայի» խաղացողները հրաժարվել են ևս մեկ անգամ գնալ աշխատավարձի նվազման:
Մայիսի 23-ին «կապտանռնագույնների» նախագահ Խոսեպ Բարտոմեուն խնդրել է խաղացողներին ևս մեկ անգամ հրաժարվել իրենց աշխատավարձների ինչ-որ չափից:
Վերջին 2 ամսվա ընթացքում խաղացողների ընդառաջումից ակումբը խնայել է 40 մլն եվրո:
Catalunya Ràdio-ի հաղորդմամբ, այս անգամ «Բարսելոնան» ցանկացել է խնայել 10 մլն եվրո, սակայն ֆուտբոլիստները հրաժարվել են ընդառաջել: