Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլիի ու «Բրեշիայի» ղեկավարության միջև հարաբերությունները կտրուկ վատացել են:
29-ամյա հարձակվողը բաց է թողել թիմի հերթական մարզումը: Ակումբի նախագահ Մասիմո Չելինոյի հետ իտալացին շփվում է միայն իր իրավաբանի միջոցով:
«Բրեշիան» մտադիր է դադարեցնել խաղացողի հետ պայմանագիրը՝ առանց փոխհատուցման: Սակայն Բալոտելլին պնդում է, որ պետք է փոխհատուցում ստանա: «Բրեշիայի» հետ նրա պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2022 թ-ը:
«Ա» սերիայի դադարեցված առաջնությունում «Սուպեր Մարիոն» անցկացրած 19 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ: