The Telegraph-ի հաղորդմամբ, մարզավիճակի որոշակիորեն վերականգնման համար ԱՊԼ-ի ակումբներին թույլատրվել է մինչև մրցաշրջանի վերսկսվելը անցկացնել ընկերական խաղեր.
Այնուամենայնիվ, թույլտվություններից հետո ակումբները ստացել են մի շարք կոշտ պայմաններ նման հանդիպումներ անցկացնելու համար: Մասնավորապես, ակումբներին արգելվում է երթևեկել այնպիսի տարածություններ, որոնց վրա կծախսվի 90 րոպե և ավելի: Խաղացողները պետք է երթևեկեն անձնական տրանսպորտով, ԱՊԼ-ի մրցավարները չեն սպասարկի խաղերը. նրանց փոխարեն մարզչական շտաբի անդամները պետք է հետևեն կանոններին:
Խաղերը կանցկացվեն ստադիոններում կամ մարզումային դաշտերում: «Նյուքասլն» ու «Նորվիչը» կդիմեն ԱՊԼ-ին՝ ավելի երկար տարածություն անցնելու խնդրանքով:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 17-ին: