«Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն խոսել է կորոնավիրուսի համավարակի պատճառով խաղերն առանց հանդիսականի անցկացնելու մասին։
«Ֆուտբոլն առանց երկրպագուների այլ կլինի։ Դա նույնն է, ինչ աղցանն առանց հավելումների։ Աղցանն առանց բուսական յուղի, քացախի ու աղի լրիվ այլ բան է։ Մենք պիտի նույն ցանկությունը ցույց տանք, որը ցույց ենք տալիս լեփ-լեցուն մարզադաշտում՝ երկրպագուների առջև։ Բայց ամեն ինչ այլ կլինի, դա հաստատ։ Կարծում եմ՝ առանց երկրպագուների խաղացողների ստիմուլը կարող է անհետանալ։ Բայց ամեն ինչ պիտի ընդունենք այնպես, ինչպես կա»,- Կոնսեյսաուի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։