Ֆորմուլա 1-ը հաստատեց 2020 թվականի մրցաշրջանի առաջին ութ Գրան պրիների խաղացանկը: Նշվում է, որ ավտոմրցաշարի բոլոր ութ փուլերը կանցկացվեն առանց հանդիսականների:
Առաջնությունը սկսվում է հուլիսի սկզբին Ավստրիայում կայանալիք մրցավազքով (հուլիսի 3-5): Հուլիսի 10-ից 12-ը Ավստրիայում տեղի կունենա ևս մեկ Գրան Պրի: Այնուհետև առաջնությունը կտեղափոխվի Հունգարիա (հուլիսի 17-19): Մրցաշարի չորրորդ փուլը տեղի կունենա Մեծ Բրիտանիայում և կանցկացվի հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը: Մեծ Բրիտանիան հյուրընկալելու է նաև մրցաշրջանի հինգերորդ Գրան Պրիին՝ օգոստոսի 7-9-ը: Վեցերորդ փուլը տեղի կունենա Իսպանիայում (օգոստոսի 14-16-ը), յոթերորդը կհյուրընկալվի Բելգիան (28-30 օգոստոսի), իսկ ութերորդը տեղի կունենա Իտալիայում (սեպտեմբերի 4-6):
Հաջորդ փուլերի ժամկետները հայտնի կդառնան առաջիկա շաբաթներին:
BREAKING: The opening 8 races of a revised 2020 calendar are now confirmed
— Formula 1 (@F1) June 2, 2020
All 8 are currently set to be closed events, operating under the strongest safety procedures
Further races will be announced in the coming weeks pic.twitter.com/vQioKOAkQo