Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն և սպորտի նախարար Օլեգ Մատիցինը համատեղ ճեպազրույց են անցկացրել, որի ընթացքում հայտարարվել է, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) խաղերի վերսկսումը նախատեսված է հունիսի 19-ին:
«Ֆուտբոլը կվերադառնա մեր կյանք հունիսի 19-ից, երբ կվերսկսվեն Պրեմիեր լիգայի հանդիպումները: Հոկեյը և բասկետբոլը կարող են վերադառնալ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին», — ասել է Չերնիշենկոն:
Նա նշեց, որ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում ազգային ֆուտբոլին և հոկեյին:
Նախկինում հաղորդվում էր, որ Ռուսաստանում ֆուտբոլային մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 21-ին։ Իսկ Ֆուտբոլի Ազգայի լիգայի (ՖԱԼ) և Ֆուտբոլի Պրոֆեսիոնալ լիգայի (ՖՊԼ) մրցաշրջանները պաշտոնապես կհամարվեն վաղաժամ ավարտված։