«Սևան» ՖԱ գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Ղուլինյանը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ղուլինյանը գլխավոր մարզիչի պաշտոնը կստանձնի մինչև մրցաշրջանի ավարտը: Նրան կօգնեն Արթուր Եդիգարյանը և դարպասապահների մարզիչ Սլավիկ Սուքիասյանը: