Նիգերիացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն հեռացավ «Փյունիկից»: Ավարտվել է ֆուտբոլիստի վարձակալության ժամկետը: Այս մասին տեղեկացնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։
Ուգոչուկվու Իվուն հանդիսանում է «Լոռի» ՖԱ-ի ֆուտբոլիստ: Նիգերիացի կիսապաշտպանն այս մրցաշրջանի սկզբում էր միացել «Փյունիկին»:
Թիմի կազմում Իվուն անցկացրել է 14 պաշտոնական խաղ և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ: