«Միլանը» հետաքրքրված է «Բենֆիկայի» կիսապաշտպան Ֆլորենտինո Լուիսով: Այս մասին հայտնում է Football-Italia-ն:
Աղբյուրի համաձայն, Իտալական ակումբը բանակցություններ է վարում 20-ամյա ֆուտբոլիստին մեկուկես տարի վարձակալելու համար:
Պորտուգալացու ներկայիս պայմանագիրը «Բենֆիկայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: