Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեյզերի ներկայացուցիչն ասել է, որ նա կհոգա Ջորջ Ֆլոյդի հուղարկավորության արարողությունը կազմակերպելու ծախսերը:
«Նա, հավանաբար, կատաղած կլինի, որ ես դա ասում եմ, բայց Մեյվեզերը անպայման կհոգա թաղման արարողության բոլոր ծախսերը», — ESPN-ին տված հարցազրույցում ասել է բռնցքամարտիկի խոսնակ Լեոնարդ Էլերբին:
Էլերբին ասել է, որ Մեյվեզերը արդեն կապ է հաստատել հանգուցյալի ընտանիքի հետ՝ քննարկելու արարողության մանրամասները: Մարզիկի ներկայացուցչի խոսքերով, խոսքը գնում է ոչ թե ինքնագովազդի մասին կամ ինչ-որ մեկի ողբերգության հաշվին իրեն հիշեցնելու ցանկության մասին:
«Ֆլոյդը դա անում է ավելի քան 20 տարի», — շեշտել է Էլերբին:
Ջորջ Ֆլոյդը ոստիկանության կողմից ձերբակալվել է մայիսի 25-ին խանութում 20 դոլարի կեղծ չեկ օգտագործելու կասկածանքով: Սպաներից մեկը տղամարդու պարանոցը ծնկով սեղմել է գետնին և մի քանի րոպե պահել, չնայած ականատեսների վրդովմունքի և Ֆլոյդի բացականչություններին, որ նա չի կարող շնչել: Ինչ-որ պահի, Ֆլոյդը կորցրել է գիտակցությունը և նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ շուտով նա մահացել է: Հաջորդ օրը Մինեապոլիսում անցկացվեց բողոքի ակցիա՝ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ, որոնք դժգոհություն էին հայտնում ոստիկանության գործողություններից: